Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրանը լցանավի կալանավորման պատճառով մեղադրում է Մեծ Բրիտանիային «ծովահենության» մեջ

Իրանը լցանավի կալանավորման պատճառով մեղադրում է Մեծ Բրիտանիային «ծովահենության» մեջ
08.07.2019 | 11:54

«Մեծ Բրիտանիայի իշխանությունները նշում են, որ լցանավը գնում էր Սիրիա, բայց դա այդպես չէ», – հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին: Նրա խոսքով՝ Բրիտանիան միջազգային ջրերում նավը կալանավորելու իրավունք չուներ: Նա միջադեպը անվանել է «ծովահենություն»: Հինգշաբթիօրը Ջիբրալթարի իշխանությունները ԱՄՆ-ի խնդրանքով կալանավորել են իրանական լցանավը։

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ